Սահմանադրական Դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, ով արդեն ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմումը հանձնել էր ՍԴ, հայտարարել է, որ չնայած պարտավոր չէ բոլոր քայլերի մասին տեղեկացնել, բայց կցանկանար, որ իր համակիրները տեղյակ լինեն` եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը ետ կվերցնի, և ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին։
Ըստ Հայրիկյանի` չնայած «Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով»:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանն արձագանքել է Հայրիկյանի այս հայտարությանն ու նշել, որ Հայրիկյանն առաջին հերթին ինը պետք է հանի թեկնածությունը: