▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը որդու դեմ, որդին՝ հոր. 100 հազարավոր դոլարների հափշտակություն. մանրամասներ Մամիկոն Բագրատունու կասկածելի անցյալից

 

Դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:  Այս մասին գրում է newsbook.am-ը:

Նիստից հետո լրագրողների հարցերին փորձել էր պատասխանել այս գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունեցող Մամիկոն Բագրատունու հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը՝ նախ հաստատելով լուրերն այն մասին, որ որդին փոխել է ազգանունը: Ապա Զոհրաբյանը նշել էր, թե իր որդու վրա մեղր է քսած, այնուհետև մանրամասնել էր՝ ինչպես են եկել որդուն ուզել-տանելու: Սակայն մեղրոտ որդուն ուզել-տանելուց հետո՝ հայտնվել էր զոքանչը, որը սպառնացել էր Մոշին, եթե աղջկաս դավաճանես, շալվարդ վրայիցդ հանել կտամ ու կվտարեմ երկրից: Զոհրաբյանի պնդմամբ այդպես էլ արել է իր հարսի մայրը՝ պատվիրել է Վստերչի Ապերին իջեցնել փեսայի շալվարը, նրան ծեծել, լուսանկարել ու վտարել երկրից: Պատվերն ի կատար է ածվել, իսկ որդու կիսամերկ լուսանկարներն ուղարկվել են զոնքանչին՝ ոմն Արմինեի:  

Զոհրաբյանի մատնանշած տիկինը՝ Արմինեն, հայտարարությունից ժամեր անց  հյուրընկալվել էր «ArmLur» կայքի տաղավարում, որտեղ ծավալուն վիդեոհարցազրույցի շրջանակներում ներկայացրել էր պատմության ուշագրավ մանրամասներ:

Կայքն առիթ ունեցել էր զրուցելու տիկին Արմինեի հետ այն բանից հետ, երբ հետհեղափոխական շրջանում Մամիկոն Բագրատունին սկսել էր ակտիվորեն լուրեր շրջանառել, թե իբր ինքը վայելում է նոր իշխանության աջակցությունը և սկսելու է պատժել իրեն նեղացնողներին: «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ». այսպես էինք վերանգրել մեր հրապարակումը՝ փորձելով որոշ տեղեկություններ ներկայացնել Մամիկոն Բագրատունու բարոյական կերպարի մասին: Դրանից հետո բազմաթիվ ահազանգեր եղան, այդ թվում՝ տիկին Արմինեինը, որը խնդրեց չհրապարակել խոսակցությունը՝ մինչև հասկանա իր անելիքը:

Հիմա տիկինը, կարծես թե, որոշել է գնալ իրավական ճանապարհով; Բացի այս, նա նաև բարոյական գնահատականներ է տվել նախկին փեսայի գործողություններին: կայքի հետ մասնավոր զրույցում տիկին Արմինեն կոնկրետ փաստեր է մատնանշել, որոնք մինչ այժմ չեն հրապարակայնացվել: Դեռևս ամիսներ առաջ տիկին Արմինեն ափսոսանքով փաստում էր, որ եթե Հայաստանում ապրած լիներ՝ գուցե չխաբվեր ու այսօր տուժողի կարգավիճակում չլիներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Էն, ինչ ես եմ տեսել իմ աչքով.... նա գող, հանցագործ կեղտի մեկն  է: Նա գող է: Մեր տանից գիտեք ինչքան բաներ է տարել: Ես ուրախ եմ, որ նա չկա այլևս մեր կյանքում, բայց նա կեղտոտ հանցագործ է, ալֆոնս է: Նա պատիվ չունի, բարոյականություն ու արժանապատվություն չունի: Մտածել եմ՝ տղա է, եթե հնարավորություն չունի, հո փողի մեջ չէ՞ մարդկությունը: Մտածել եմ՝ մարդկային հարաբերությունների ու վերաբերմունքի մեջ կարևոր են ուրիշ հատկանիշներ. դրանցից փաստորեն նա զուրկ էր: Ես նրան օգնել եմ, մարդ եմ դարձրել, վերջում կեղտ է ստացվել»,- մեզ հետ զրույցում ընդգծել էր տիկինը, որին ամիսներ անց Մամիկոն Բագրատունու հայրը հրապարակային մեղադրեց իր որդուն «պատժելու» մեջ: 

«Ես կարող եմ ապացուցել, թե ի՞նչ բանկային փոխանցումներ եմ իրականացրել: Ես ուղարկել եմ իմ զավակին, բայց նա է ստացել ու խաբելով յուրացրել է էդ գումարները: 

Եթե ես իմանամ, որ նոր իշխանության որոշ դեմքեր իրեն ձեռք կմեկնեն, ես ամբողջ Հայաստանով կապացուցեմ՝  ոչ միայն ինքն, այլև իր ընտանիքն ու իր հայրը խուժան են:

Սա մի ընտանիք է, որտեղ բոլորն  իրար դեմ բողոքներ են գրում՝ հայրը որդու դեմ է գրել, որդին՝ հոր: Նրա հայրը եկել ու իմ ապրանքը գողացել-տարել է, տղան ինձ էն ժամանակ ասում էր՝ դավայ դիմում գրենք, էդ ապրանքը մեզ վերցնենք, էդ յեքա փող ա: Ես էլ տղային հակադարձել եմ՝ հայրդ է, ես եմ առել էդ ապրանքը, թքած ունենամ, ամոթ է մի խայտառակվեք: Ասում էր՝ չէ՝ արի գրենք»,- նկարագրել էր տիկինը՝ մեզ հորդորելով հարցումներ անել ու համոզվել, որ կան նման գործեր՝ հայր ու որդի իրար դեմ բողոքներ են ներկայացրել իրավապահներին:

Բացի այս, տիկինը մի շարք հարցադրումներ էր պատվիրակել, որոնք մենք այդպես էլ չբարձրաձայնեցինք:  Օրինակ.

«Ինչո՞ւ չեք հարցնում, թե Մամիկոնն ինչպե՞ս է դարձել Բագրատունի: Գիտե՞ք դրա մասին: Հեր ու տղա սարքեցին, թե իբր Մամիկոնն իրա տղան չի, ասաց հրաժարվում եմ քեզանից՝ ազգանունդ փոխի: Կամ ինչո՞ւ չեք հարցնում՝ ընտանքի կազմել-ամուսնանալու և զագս գնալու պատրվակը օգտագործվե՞լ է ֆինանսապես չկայացած ընտանիքի աղջկա դեպքում: Հարցրե՞լ եք՝ նյութական ինչ սանդղակով է նա չափում իր զոհերին: Սրա պատասխանը ես տամ՝ նա ֆինանսապես ոչ կայուն ընտանիքների աղջիկներին անգամ բարև չէր տա»:

Տիկնոջ համար այսօր էլ ամենատխուրը իր ընտանիքի բարոյական նկարագրին հասցված հարվածն է:  Նա պնդում է, որ իրեն ֆինանսական  կողմը չի հետաքրքրքում: Բայց պատրաստ է դատարանում ապացուցել, որ խոսքը ոչ 10, ոչ 20 և ոչ էլ 50 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Տիկինը հավելում է. «Ինքն հիմա մեր մեքենան է քշում, որն արժե 30 հազար ԱՄՆ դոլար: Հոր դռանը կանգեցրած «Մերսեդեսը» մեր ավտոեմքենան է:

Այդ ամենը փաստող թղթեր կան: Սրանք զուտ խոսքեր չեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Վստրեչի Ապերի գործով անցնողի ընտանեկան բացահայտումները․ հետաքրքիր դրվագներ

Այսուհետ հարկատուները կհոգան նաև ալֆոնսների կարիքները

Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее