«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ազատ արձակվեց նաեւ անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամներից Հ1–ի աշխատակից Արման Հայրապետյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի նաեւ Գյումրիի «Մարիամ» ռ/կ-ի հոգեւոր բաժնի ղեկավար, մասնաճյուղի հիմնադիր, կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անտոն Թութունջյանը։
Ու թեեւ մնացած ազատ արձակվածների դեպքում մեղադրանքը մնում է նույնը, սակայն հայր Անտոնի վրայից մեղադրանքը կհանվի, քանի որ նրա առաջ պայման է դրվել՝ հեռանալ Հայաստանից»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում