«Քամի փչի»-ից հայտնի Սյուզի Շահբազյանի հաջողությունը կարճատեւ էր: Նա երգելու փոխարեն նախընտրել էր աշխատանքը հեռուստաընկերություններից մեկում: Թեպետ «Հայքից» դուրս գալուց հետո Սյուզին, այնուամենայնիվ, իր մասսայականությունը պահելու մի քանի փորձեր արել էր: Ի վերջո, նախընտրել էր ստվերում մնալ:
Դիտեք նաև՝
Starnews.am-ն է գրում ու մանրամասնում․ «Սյուզին պասիվ էր նաեւ սոցիալական ցանցերում: Երբեմն, առհասարակ, հեռացնում էր իր էջերը: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հրապարակում էր արել, որում մեր աչքից չէր վրիպել մանկասայլակը: Ըստ մեր տեղեկությունների՝ նա ամուսնացել է, ապա մեկնել է ԱՄՆ:
Սյուզին նաեւ մայրացել է: Ըստ մեր աղբյուրների՝ նրա ամուսինը Հայկ Հովհաննիսյանն է: Վերջինս լսարանին հայտնի է «Apricota» նախագծից, որը զբաղվում էր պրոդյուսինգով: Ուշագրավն այն է, որ Սյուզին եւ Հայկը մտերիմ ընկերներ էին տարիներ շարունակ, սակայն սիրավեպը սկսել է միայն վերջերս: Ներկայումս փակ են պահում իրենց անձնական կյանքը»: