Օֆելյա Հարությունյանի «Կարմիր խնձորներ» գեղարվեստական կարճամետրաժ խաղարկային ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել Ֆլորիդայի կինոփառատոնում: Ֆիլմը, շահած մրցանակների համաձայն, իրավունք է ստացել մասնակցելու «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը:
Ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է: Հայկական միջավայրում հայտնի կարմիր խնձորի հետ է կապված, որի պատճառով երիտասարդ աղջիկը հայտնվել էր դժվարին իրավիճակում: Ֆիլմում հանդես են եկել դերասաններ Հրաչուհի Ամիրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Իրինա Դանիելյանը և այլք:
«Կարմիր խնձորները» Կոլումբիայի համալսարանի կինոֆակուլտետի հայաստանցի ուսանողուհու՝ Օֆելյա Հարությունյանի ավարտական թեզն է։ Նա ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է, իսկ ռեժիսորը Ջորջ Սիխարուլիձեն է։ «Կարմիր խնձորներ» ֆիլմը ներկայացված է եղել Տորոնտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի և մի շարք այլ միջազգային կինոփառատոներում: