▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհու հաղթանակը և 25,000 եվրո մրցանակն ավստրիական The Voice-ում

Մեկ ամիս առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել  THE VOICE 2013 երաժշտական մրցույթը: Այս մրցույթի շրջանակներում մեր հայրենակից  14-ամյա Էլեոնորա Վարդանյանի անզուգական ձայնը ապշեցրել է ոչ միայն ավստրիացի ժյուրիին, այլև՝ ողջ Ավստիային:

Tesadasht.am-ն է գրում այս մասին ու նշում, որ 14-ամյա գեղեցկուհին հաղթանակել է իր երգերի ճիշտ ընտրությամբ և հիանալի կատարմամբ. այս մասին վկայում են ժյուրիի  բարձր գնահատականները:
Էլեոնորա Վարդանյանը մրցույթում հաղթելով՝ շահել է 25,000 եվրո, որի շրջանակներում էլ   հնարավորություն կստանա  նկարահանել տեսահոլովակներ և ձայնագրել ալբոմ, սակայն այս ամենը երկարատև աշխատանք է պահանջում , քանի որ երգչուհին դեռ դպրոցական է : Նա ապագայում նաև կկարողանա մասնակցել ավստրիական Եվրատեսիլին:
2011 թվականին փոքրիկ երգչուհին հաղթել է նաև  PRIMA LA MUSIKA եվրոպական մրցույթում, որտեղ աղջնակը հանդես է եկել Ալլա Լևոնյանի «Հայաստան» երգով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее