Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանշանն ու կարգախոսը. խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկն է, որը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Իսկ կարգախոսն է` «Հիշում եմ և պահանջում»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանշանի ու կարգախոսի մասին` տեսանյութում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում տեղի ունեցած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահին առաջարկել է 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: