Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք երգիչ Հայկոյի և նրա վոկալ-ստուդիայի սաներից մեկի՝ Դիանա Առուստամյանի, զուգերգի մասին, որի վրա նախատեսվում էր նկարահանել տեսահոլովակ: Այսօր արդեն համացանցում է հայտնվել «Հիշիր» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի թրեյլերը, որի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: