▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն և Մկոն հեռանո՞ւմ են հեռուստատեսությունից

Վերջերս լուրեր են պտտվում, որ  «Կարգին սերիալը» ավարտվում է, և տղաները` Հայկոն ու Մկոն, հեռանում են հեռուստատեսությունից:

Այս խոսակցությունների մասին esyes.am-ը  զրուցել է սերիալի  ռեժիսոր Արման Մարությանից, ով նշել է, որ իրենց ծրագրերում սերիալն ավարտին հասցնելու մասին մտածել են. «Չէինք ուզում շարունակել, որովհետև կարծում եմ` ամեն բան պետք է լավ նոտայի վրա ավարտվի, ու պետք է ժամանակին հեռանալ: Սակայն հեռուստաընկերության խնդրանքով մի եթերաշրջան ևս` մինչև ամառ կլինենք եթերում»:

«Կարգին սերիալի» կենտրոնական դերակատարներից մեկն էլ` Մկոն, ավելացրել է, որ հումորային սերիալն ավարտելը պայմանավորված էր նոր աշխատանք սկսելով: «Մտածում էինք այս սերիալն ավարտել ու նոր բան սկսել, սակայն ընթացքում չհասցրեցինք զբաղվել նոր նախագծի աշխատանքներով, իսկ զուգահեռ նոր բան անելը դժվար կլիներ»,- նկատել է  Մկոն` տեղեկացնելով, որ ոչ թե մեկ, այլ մի քանի նախագծեր ունեն, և պարզ չէ` դրանցից որն առաջինը կիրագործեն: Նրա խոսքերով` հնարավոր է և´ հեռուստատեսային նոր աշխատանք, և´ բեմի հետ կապված նոր բան. գուցե նաև նոր ֆիլմ լինի: Թեև հստակ որևէ բան որոշված չէ, սակայն այս տարի տղաների կողմից անակնկալ հաստատ կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее