▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոու բիզնեսի ներքին կոնֆլիկտները

Էկրանից այն կողմ հայկական շոու բիզնեսում ամեն ինչ թվում է ջերմ  ու խաղաղ, մեր աստղերը յուրաքանչյուր միջոցառումներին իրար տեսնելիս ողջագուրվում են, զրուցում, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ:

armstar.am-ն է գրել ու նշելով, որ երբեմն  նախանձը, մրցակցությունը ու տարբեր միջադեպեր  անհաշտությունների պատճառ են դառնում, փորձել է վերհիշել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենաաղմկոտ ու սկանդալային կոնֆլիկտները: 

Սոֆի Մխեյան vs Քրիստինե Պեպելյան

Այս երկու մտերիմ ընկերուհիներն  անբաժան էին, նրանց միշտ կարելի էր միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: Բայց մի օր մամուլում տարածված հաղորդագրությունը, թե Քրիստինե Պեպելյանը և Սոֆի Մխեյանն այլևս մտերիմ չեն, ցնցեց գրեթե բոլորին: Երբեմնի ընկերուհիների տարաձայնության  պատճառը հետաքրքրում էր շատերին:  Քաղաքում խոսում էին, թե Սոֆի Մխեյանը վատ լուրեր է տարածել Քրիստինեի հասցեին,  ինչն էլ վերջ է տվել նրանց մտերիմ ընկերությանը:  Այժմ նրանք ընհանրապես չեն շփվում միմյանց հետ, թեև հաճախ են լինում նույն  միջոցառումներին:  

 

Դինա Ակոպովնա vs Սուրեն Թադևոսյան

Իսկ ինչ է լինում, երբ հեռուստաընկերությունում նոր պրոդյուսեր է հայտվում և որոշում  բարեփոխումներ անել, այդ թվում՝ հեռացնել աշխատանքից հաղորդավարուհիներից մեկին: Նման դեպք տեղի ունեցավ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ: Այստեղ  հարցեր լուծելու համար օգնության հասավ ֆեյսբուքը: Երկու կողմերն էլ իրար հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվեցին. «Դա ուղղակի նախանձ է, ինչը նորմալ երևույթ է, ուղղակի երբ կնոջը նախանձում է տղամարդը, ուրեմն նա էլ ինչ տղամարդ»,- ասում էր Դինա Ակոպովնան, իսկ Սուրենն իր հերթին հաղորդավարուհուն անվանում էր անգրագետ:

ՀՏ Հայկո  vs Միշո

Հայկական շոու բիզնեսում  արական սեռի ներկայացուցիչները  հետ չեն մնում աղջիկներից: «Հայ տղեք» խումբը կազմալուծվեց խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոյի ու Միշոյի սրված հարաբերությունների պատճառով: Տղաներն այնքան վատ էին իրար վերաբերվում, որ անգամ երգերի միջոցով էին իրար հասցեին վատ խոսքեր  շռայլում: Սակայն տարիներ անց նրանք համատեղ ասուլիս տվեցին ու  հայտարարեցին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է;

 

Սոնա Շահգելդյան  Վարսա

Երգչուհիներ Սոնա Շահգելդյանի և Վարսայի կռիվն էլ մի այլ երգի պատմություն է:  Վարսան պնդում էր, որ հեղինակ Նարինե Զարիֆյանից է գնել  երգը, իսկ Սոնան՝ թե  երգը  նվեր է հեղինակի կողմից: Այս վեճը բավականին թեժացավ, երբ  Սոնա Շահգելդյանը որոշեց նրան պատասխանել իր <<խիստ ստատուսներով>> , նա նաև  հասկացրեց, որ  շուտով պատրաստում է  տեսահոլովակ  նկարահանել:

 

Նյութն ամբողջությամբ` ԱՅՍՏԵՂ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее