▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական սերիալները կդարձնեն գեղարվեստական ֆիլմեր. «Հրապարակ»

«Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած և աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» և «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ սերիալների ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, նկարահանումների են, քանի որ սերիաները խտացնելու և գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում:

 

Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» և «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Մեր տեղեկություններով՝ որոշ էպիզոդներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Արտոն»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее