Fastex Ecosystem-ը գործարկվում է SoftConstruct ընկերության կողմից: Ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Fastex Ecosystem-ը արդեն իսկ ներկայացնում է ftNFT խանութ-սրահներ Դուբայում, որոնք գտնվում են տարեկան ավելի քան 130 միլիոն այցելու ունեցող, քաղաքի ամենահայտնի եւ ժամանցային Դուբայ եւ Էմիրեյթս մոլերում:
Խանութ-սրահները, որտեղ այցելուները կարող են ուսումնասիրել եւ գնել NFT-ներ, հանդես կգան բացառիկ առաջարկներով եւ մոդեռն արվեստագետների տարբեր գործերով:
Բոլոր հետաքրքրվածները կարող են այցելել կայք՝ հետևելու ընկերության վերջին նորություններին:
Հիշեցնենք, որ Fastex-ը առաջին հայկական արմատներով միջազգային էկոհամակարգն է, որն իր շուրջ միավորում է բլոկչեյն տեխնոլոգիան, թոքենը, կրիպտո վճարային համակարգը, NFT մարքեթն ու մետավերս տիրույթը: