▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած ՔՊ-ականների հերքումներին, նիստը, իսկապես, ավարտվել է ծեծկռտուքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի միջեւ։

Պատմում են, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը եւ կուսակցական ակտիվի նիստերին խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ եւ պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից սկսած, մարզպետով վերջացրած։

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաեւ իր քավորն է, մի քանի անգամ Հայկին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ՝ ասելով, որ եթե կա խնդիր, ու կարող են այն լուծել, պետք է մտածել՝ գնալ այդ ճանապարհով, կանգնեցնել անտառահատումների գործընթացը, սակայն Հայկ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահները զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին, որ հաջորդ պաշտոնյաների մտքով չանցնի՝ նույն ճանապարհով գնալ։

Ընդ որում՝ Տավուշից բացի, խոսել է նաեւ Արարատի մարզի անտառահատումների մասին, Փաշինյանը դուրս է եկել ափերից, հանդիմանել, թե ուզածդ ինչ է, որ բոլորին դատե՞նք։ Փաշինյանի բացահայտ դիրքորոշումն ազդել է նաեւ կուսակցական շարքերի վրա, Տավուշի եւ Արարատի մարզերում անտառահատումների փաստով իրավական գործընթաց սկսելու հարցը դրել են քվեարկության, սակայն ներկաների մեծամասնությունը կողմ չի քվեարկել։

Քննարկումը ծանր նստվածք է թողել Հայկ Ղալումյանի վրա, նիստի ընթացքում քանիցս հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար, նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, եւ Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին է ռեպլիկներ թողել․ վերջինս 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, 1996-2000 թթ․ կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով, մամուլը գրել է, որ այդ ընթացքում, սակայն, Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնե պարիսպներով դղյակ կառուցել:

Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է: Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել եւ հարվածել է Հայկ Ղալումյանին, նա էլ պատասխան է տվել։ Ծեծկռտուքին միջամտել են կանայք եւ բաժանել տղամարդկանց»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее