▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը «յան է տվել» Փաշինյանից

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլեւս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:

Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»:

Իսկ թե ինչ հետեւանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее