▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը սեքսով չպետք է զբաղվի. Գարդասիլն ու հայու գենը

Opera TV-ի «Փուշ» նախագծի հերթական թողարկումը՝ Գարդասիլն ու Հայու գենը

 

Տեքստային փոքրիկ հատված թողարկումից. «Անգլիայում մինչ 2040 թվականը երիտասարդ կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը պատվաստումների արդյունքում կնվազեն 75%-ով, իսկ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 150 կին։ 71 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ այլուր, կազմվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ազգային օրացույց, իսկ մեզ մոտ շիզոֆրենիան հասել է այնտեղ, որ նույնիսկ հրաժարվում են պատվաստվել ու դեղեր ընդունել, վախենում են, որ իրենց մաքրամաքուր հայու գենը կվնասվի:

Հրեաները, թուրքերը, մասոնները ջանք չեն խնայում, որպեսզի մեր սուրբ գենը կործանեն, հատուկ դեղերի միջոցով չորացնում են հայուհիների արգանդները կամ էլ փորձում են այլասերել: Օրինակ՝ երբ հպարտ հայուհիներին փորձում են բացատրել, թե ինչ է սեռական դաստիարակությունը կամ էլ անալ սեքսն ու դրա առանձնահատկությունները, ապա դա մարտահրավեր է հայու գենի դեմ»:

 

Դիտեք նաև՝ Գյումրին՝ նավահանգիստ, Ստամբուլն՝ արյան ծով, ազգը՝ բանակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее