▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայբիզնեսբանկ»–ի աշխատակիցը մեծ գումար է վերցրել բանկից ու նամակ թողելով ծնողներին՝ անհետացել. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, անցած ուրբաթ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել։ Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չսսփերով)։ Մեր ունեցած տեղեկություններով, անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից և նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել։ Նշենք, որ վերջին շրջանում սա «Հայբիզնեսբանկի» հետ կապված արդեն երրորդ աղմկահարույց պատմությունն է։

 

Այս տարվա հունիսի 10-ին իր աշխատասենյակում մի քանի անձանց կողմից ծեծի էր ենթարկվել բանկի կառավարիչ Սերգեյ Արզումանյանը, սակայն իրավապահները այդ փաստի առիթով նույնիսկ քրգործ չհարուցեցին։ Իսկ մայիսին, իբր խոշոր գումարներ յուրացնելու համար ձերբակալվել էր բանկի աշխատակցուհիներից մեկը, որի կատարած «յուրացումների» պատմությունը չափազանց տարօրինակ էր»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее