Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Խիզախ սիրտը» (Brave) լիամետրաժ մուլտֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»: Հիշեցնենք, որ մուլտֆիլմի ռեժիսոր-սցենարիստը Մարկ Էնդրյուսն է, իսկ պրոդյուսերը` հայազգի Քեթրին Սարաֆյանը: Ավելի վաղ մուլտֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ»: «Խիզախ սիրտը»-ի հերոսուհին Մերիդա անունով արքայադուստրն է. գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Շոտլանդիայում: Մերիդան հմուտ նետահար է, ով մի օր հրաժարվում է հետևել թագավորության մեջ ընդունված հին ավանդույթներին` մարտահրավեր նետելով շոտլանդական հզոր կլաններին և նրանց առաջնորդներին:
Հայազգի պրոդյուսերն «Օսկար» է ստացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet