Ուկրաինական «Այսօր կարևորի մասին» հաղորդման ուղիղ եթերում «Բատկիվշչինա» խմբակցության հայազգի պատգամավոր Արսեն Ավակովը քիչ է մնացել ծեծկռտուքի մեջ մտնի իր գործընկերոջ` Օլեգ Կալաշնիկովի հետ, հայտնում է korrespondent.net-ը:
«Եվրամայդանի» շուրջ քննարկումների ժամանակ քաղաքական գործիչներն անցել են անձնական վիրավորանքների: Ավակովը չի կարողացել զսպել իրեն և Կալաշնիկովի վրա է շպրտել իր ամբիոնը: Հաղորդավարը կանխել է լուրջ բախումը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: