▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել. Ռոմելլա Աբովյան

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ Եվրոպական տարածաշրջանի 33 երկրներում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն։

Եվ պետք է նշեմ, որ եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում և ՀՀ-ում առավել շատ դիտվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը, որն ընթանում է ավելի ծանր։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից («Խոզի գրիպ») 2 մահվան դեպք է գրանցվել։

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:

Խոսելով Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակի մասին` Աբովյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96%-ը երեխաներ են։

«Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ կա, որոնցից 127–ը 0-18 տարեկան են։ Իսկ վերակենդանացման բաժանմունքներում ունենք 55 պացիենտ, որոնցից 47–ը 0-18 տարեկան երեխաներ են»,–ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее