▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում շուտով թամադաներից էլ են հարկ պահելու. «Ժողովուրդ»

Աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի օրակարգում օրենսդրական մի փաթեթ է ընդգրկված, որը այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Այդ փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել թվով 12 օրենքներում: Ներկայում էլ մի շարք ոլորտներ գործող տնտեսվարողները արտոնագրային վճարներ են մուծում: Սակայն այս նոր օրենսդրական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ դրանով արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, գլխարկագործների, գորգագործների, հյուսնների եւ կահույքագործների, բիժուտերիա պատրաստողների, կենցաղային տեխնիկա ու համակարգիչներ նորոգողների եւ ծրագրային սպասարկումներ իրականացնողների, հեծանիվներ, հաշմանդամների սայլակներ եւ անձնական օգտագործման կենցաղային այլ պարագաներ նորոգողների, տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական իրեր պատրաստողների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների, անգամ թամադաների մի շարք այլ գործունեությամբ զբաղվելու համար: Մեր կողմից թվարկված ցանկը ընդամենը մի մասն է այն արհեստավորների, որոնց ՀՀ կառավարությունը ցանկանում է եկող տարվա հունվարի 1-ից հարկել: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի տնտեսության եւ հատկապես հարկային մուտքերի վիճակն այն աստիճան ողբերգական է, որ որոշել են անգամ միջոցառումների թամադաներին հարկել: Ի դեպ, այս օրենսդրական փաթեթը Կառավարությունը հաստատել է այս տարվա ապրիլի 18-ին, երբ ողջ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա: Սակայն այն խորհրդարան է ուղարկվել հաստատելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 12-ին, եւ սեպտեմբերին նոր միայն ընդգրկվել օրակարգ:  

Մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև. 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ
Սեպտեմբերի 15-ից ՀՀ կառավարության ներկայացմամբ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկվել «Արտոնագրային հարկի մասին»   օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ բոլոր մասնավոր, ոչ պետական գործունեություն ծավալող անձինք պարտավոր են պետությանը հարկեր վճարել:   
Ասել է թե՝ պետությունն այլեւս հասարակ ժողովրդից գումար կորզելու այլ միջոց չգտնելով՝ այս անգամ իրենց գոյությունը մի կերպ ապահովող շարքային կոշկակարներից, դերձակներից, կրկնուսույցներից, ժամագործներից է փորձում գումարներ հավաքագրել: Մեջբերենք ՀՀ «Արտոնագրային հարկի մասին» օրենքի  6-րդ հոդվածը. «Արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոնշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում վճարողը ստացել կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ.
1) Բնակչության պատվերով կատարվող`
ա. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում.
բ. հագուստի արտադրություն եւ նորոգում.
գ. գլխարկների արտադրություն եւ նորոգում.
դ. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում.
ե. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում.
զ. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում.
է. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում.
ը. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում.
թ. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.
ժ. այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.
ժա. թիթեղագործական գործունեություն.
2) Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում.
3) Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ.
4) Լեզուների ուսուցման դասընթացներ.
5) Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ.
6) Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.
7) Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն.
8) Ստեղծագործական գործունեություն.
9) Խնջույքավարների գործունեություն.
10) Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում.
11) Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար.
12) Դարբնոցային գործունեություն.
13) Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Ուշագրավ է հատկապես այն հիմնավորումը, որով սույն օրենքը ցանկանում են կիրառության մեջ դնել: Օրենքի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է. «Ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում, հետեւաբար արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին որեւէ առավելություն չի տալիս»:  Իհարկե, այլ հիմնավորում չէր էլ կարող լինել` հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու Հայաստանի տնտեսության օր օրի գահավիժող ցուցանիշները: Սակայն նման օրենքներով, փաստորեն, փորձ է արվում  աշխատավոր մարդկանց քրտինքով աշխատած մի կտոր հացին էլ «վայիս» լինել: 
«Ժողովուրդ»-ը սպասվելիք օրենսդրական փոփոխության շուրջ զրուցեց տարբեր ոլորտներում մասնավոր գործունեություն ծավալող անձանց հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը: 
Վարպետ Շուռիկը, ով իր սեփական արհեստանոցում զբաղվում է կոշկակարությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրենքն ընդունվելուց հետո այլեւս չի աշխատի: «Եթե հարկեն, նշանակում է՝ ես իմ գործը պետք է թողնեմ: Այստեղ ես սոցիալական հարց եմ լուծում: Իմ թոշակը շատ ցածր է, ես հազիվ եմ կարողանում իմ գոյությունը պահպանել: Եթե նրանք իմ գոյությունը պետք է խլեն, նշանակում է՝ ես իմ աշխատանքը պետք է թողնեմ: Այնքան եկամուտ չեմ ստանում, որ հարկ էլ տամ: Ամեն բան ես եմ անում, պետությունը ոչ մի բան ինձ չի տալիս, 70 տարեկան մարդ եմ: Ցանկալի է, որ ես տունը նստեմ, մի կտոր հաց ունենամ, ուտեմ, բայց որ պիտի գամ, աշխատեմ, տամ իրենց, իմաստ չունի էլ իմ աշխատելը»,-վրդովված ասաց կոշկակարը: 
Մեր հաջորդ զրուցակիցը՝ ժամագործ Ժորան, եւս նույն կարծիքին է: «Եթե հարկեն, չեմ աշխատի»,- ասաց նա: Իր տանը հագուստի նորոգմամբ զբաղվող Անահիտ Գեւորգյանն էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Լսելով այդ օրենքի մասին՝ ապշեցի: Ես չեմ վճարի: Սա խայտառակություն է: Ես դրանով եմ հացի փող վաստակում: Չապրե՞նք, ի՞նչ անենք: Մի քիչ մարդ եղեք»: Իսկ կրկնուսույց Տաթեւ Պետրոսյանը հայտարարեց, որ սա թույլ խավին խոցելու հերթական օրենքն է, եւ չի պատրաստվում ոչ մի կոպեկ վճարել: «Լավ օրից չէ, որ կրկնուսույց եմ աշխատում: Եթե ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, արտաժամյա պարապմունքներ չի անցկացնի, որ մի հատ էլ հարկեր ուզեն»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ

Սեպտեմբերի 15-ից ՀՀ կառավարության ներկայացմամբ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկվել «Արտոնագրային հարկի մասին»   օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ բոլոր մասնավոր, ոչ պետական գործունեություն ծավալող անձինք պարտավոր են պետությանը հարկեր վճարել:   
Ասել է թե՝ պետությունն այլեւս հասարակ ժողովրդից գումար կորզելու այլ միջոց չգտնելով՝ այս անգամ իրենց գոյությունը մի կերպ ապահովող շարքային կոշկակարներից, դերձակներից, կրկնուսույցներից, ժամագործներից է փորձում գումարներ հավաքագրել:

Մեջբերենք ՀՀ «Արտոնագրային հարկի մասին» օրենքի  6-րդ հոդվածը. «Արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոնշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում վճարողը ստացել կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ.

1) Բնակչության պատվերով կատարվող`ա. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում.բ. հագուստի արտադրություն եւ նորոգում.գ. գլխարկների արտադրություն եւ նորոգում.դ. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում.ե. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում.զ. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում.է. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում.ը. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում.թ. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.ժ. այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.ժա. թիթեղագործական գործունեություն.

2) Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում.

3) Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ.

4) Լեզուների ուսուցման դասընթացներ.

5) Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ.

6) Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.

7) Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն.

8) Ստեղծագործական գործունեություն.

9) Խնջույքավարների գործունեություն.

10) Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում.

11) Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար.

12) Դարբնոցային գործունեություն.

13) Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Ուշագրավ է հատկապես այն հիմնավորումը, որով սույն օրենքը ցանկանում են կիրառության մեջ դնել:

Օրենքի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է. «Ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում, հետեւաբար արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին որեւէ առավելություն չի տալիս»:

 Իհարկե, այլ հիմնավորում չէր էլ կարող լինել` հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու Հայաստանի տնտեսության օր օրի գահավիժող ցուցանիշները: Սակայն նման օրենքներով, փաստորեն, փորձ է արվում  աշխատավոր մարդկանց քրտինքով աշխատած մի կտոր հացին էլ «վայիս» լինել: 

«Ժողովուրդ»-ը սպասվելիք օրենսդրական փոփոխության շուրջ զրուցեց տարբեր ոլորտներում մասնավոր գործունեություն ծավալող անձանց հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը: Վարպետ Շուռիկը, ով իր սեփական արհեստանոցում զբաղվում է կոշկակարությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրենքն ընդունվելուց հետո այլեւս չի աշխատի: «Եթե հարկեն, նշանակում է՝ ես իմ գործը պետք է թողնեմ: Այստեղ ես սոցիալական հարց եմ լուծում: Իմ թոշակը շատ ցածր է, ես հազիվ եմ կարողանում իմ գոյությունը պահպանել: Եթե նրանք իմ գոյությունը պետք է խլեն, նշանակում է՝ ես իմ աշխատանքը պետք է թողնեմ: Այնքան եկամուտ չեմ ստանում, որ հարկ էլ տամ: Ամեն բան ես եմ անում, պետությունը ոչ մի բան ինձ չի տալիս, 70 տարեկան մարդ եմ: Ցանկալի է, որ ես տունը նստեմ, մի կտոր հաց ունենամ, ուտեմ, բայց որ պիտի գամ, աշխատեմ, տամ իրենց, իմաստ չունի էլ իմ աշխատելը»,-վրդովված ասաց կոշկակարը: 

Մեր հաջորդ զրուցակիցը՝ ժամագործ Ժորան, եւս նույն կարծիքին է:

«Եթե հարկեն, չեմ աշխատի»,- ասաց նա: Իր տանը հագուստի նորոգմամբ զբաղվող Անահիտ Գեւորգյանն էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Լսելով այդ օրենքի մասին՝ ապշեցի: Ես չեմ վճարի: Սա խայտառակություն է: Ես դրանով եմ հացի փող վաստակում: Չապրե՞նք, ի՞նչ անենք: Մի քիչ մարդ եղեք»:

Իսկ կրկնուսույց Տաթեւ Պետրոսյանը հայտարարեց, որ սա թույլ խավին խոցելու հերթական օրենքն է, եւ չի պատրաստվում ոչ մի կոպեկ վճարել: «Լավ օրից չէ, որ կրկնուսույց եմ աշխատում: Եթե ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, արտաժամյա պարապմունքներ չի անցկացնի, որ մի հատ էլ հարկեր ուզեն»:

Հեղինակ՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее