▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն ու Արցախը սիրո կարիքն ունեն». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

Հրապարակված կադրերն արվել են Մասիս լեռան ֆոնին։

«Հայաստանը շերտ առ շերտ սիրելու Երկիր է, բայց ամեն մի շերտը առանձին ճանաչելով ու խնամելով կարող ես սիրել իսկապես, ամեն թիզն ու նրա խնդիրը գիտակցելով, ամեն առանձին մասի գեղեցկությունն ու խորությունը հասկանալով ու զգալով:

Հայաստանն ու Արցախը ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ և առանց նախապայմանի սիրո կարիքն ունեն՝ իրենց բոլոր շերտերով հանդերձ:
Մի լեռան գագաթի կորուստն ու մի աղբյուրի ջրի ցամաքելը կիսատում են Երկիրը, «ցի»- երը պառակռում են Մարդկանց, ու Հայաստանը վիրավոր է դառնում....

Մասնատված Սիրտը՝ Երկրի, ամբողջական դառնալու պայմանով միայն կապրի... Սիրտը բուժողը մենք ենք ախր, իրար ձեռք բռնած...
Հայաստանը՝ թռչող լեռների երկիր.... », - հրապարակմանը կից գրել է Նազենին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее