Հայաստանը համաեվրոպական երգի մրցույթում ներկայացնող Արամ MP3-ը, ով «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակիչում առաջինը ելույթ ունեցավ, հեռուստադիտողների ու պրոֆեսիոնալ ժյուրի քվեարկությունների արդյունքում` եզրափակիչում է:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչին մասնակցում էին 16 երկիր, որոնցից միայն 10-ը/ Չեռնոգորիա, Հունգարիա,Ռուսաստան,Հայաստան, Ադրբեջան, Սան Մարինո, Ուկրաինա, Շվեդիա,Նիդեռլանդներ, Իսլանդիա/ հայտնվեցին եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Asekose.am-ը` ըստ եվրատեսիլյան կանոնների, մրցույթի կիսաեզրափակիչի ժամանակ ժյուրին քվեարկում է ելույթից առաջ` գլխավոր փորձի հիման վրա: Մայիսի 5-ին արդեն կայացել էր երկու փորձ և երկուշաբթի օրվա երեկոյան փորձի հիման վրա ժյուրիի քվեարկության արդյունքում Արամ MP3-ն արդեն անցել էր եզրափակիչ, սակայն կարևոր էր նար կիսաեզրափակակիչի ժամանակ հեռուստադիտողների քվեարկությունը, որի արդյունքում, ըստ ասեկոսեների, Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է ամրապնդել իր նախնական գաղտնի որոշումը և մրցույթի եզրափակիչ փուլում` ժյուրիի քվեարկության միջոցով` առավելությունը տալ հենց Հայաստանի մասնակցին, ում երգը, հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`2.822.657`այս պահի դրութամբ, ու բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները և ամենատարբեր վարկանիշային կայքեր Արամ MP3-ին տեսնում են առաջատար հորիզոնականներում:
Կիսաեզրափակիչում մեր մասնակցի ելույթից հետո Արամի մասին դրական կարծիքներ էին հայտնում եվրոպական տարբեր հեռուստաընկերությունների մեկնաբաններ. Օրինակ, Россия 1-ի հաղորդավարը Արամ MP3-ից հետո «Արարատ, հուպ տուր»-ն է հիշել: