«Ոչ մի վայրկյան, ոչ մի դեպքում ոչ մեկիդ մտքով թող չանցնի … Եթե ինձ հասնում է նստել 4-10 տարի կամ 14-ից 20, ես նստելու եմ: Բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ խուսափելու եմ պատասխանատվությունից: Վարդան Պետրոսյանը անցել է մի ճանապարհով, որի պատճառով ոչ մեկը չի ամաչել ու չի ամաչելու աշխարհի ոչ մի ծայրում»,-ասել է Վարդան Պետրոսյանը կալանավորվելուց առաջ։
Այդ անհեթեթ կալանավորումը կարող էր տեղի չունենալ, որովհետև Վարդանն՝ մտավորականի իր տեսակով, քաղաքացու իր կերտվածքով, չէր կարող խանգարել, ուղղորդել քննությունը։
Ես չեմ ասում Քրեական օրենսգիրքը փոխենք ու Վարդանի անձեռնմխելիության մասին հոդված ավելացնենք, բայց պնդում եմ, որ ինչ–որ մեկը հաստատ պատասխան է տալու՝ մտավորականին հանցագործի տուն տանելու համար։
Հայաստանն այնքան արդար երկիր չէ, որ չհանդուրժվեր Վարդանի ազատությունը։
Բանտը շատ փոքր է Վարդանի, նրա մեծությունը տեղավորելու համար։
Իսկ բեմն էլ նեղանում, անիմաստ է դառնում առանց այն մշակույթի, կոլորիտի, որի կրողը Վարդանն է։
Ես Վարդան Պետրոսյան եմ։
Դու Վարդան Պետրոսյան ես։
Նա Վարդան Պետրոսյան է։
Մենք Վարդան Պետրոսյան ենք։
Մենք սիրում ենք ազատությունն, ատում ենք ճաղերը, որովհետև սիրում ենք այն մշակույթը, որի արարողը Վարդանն է։
Հայաստանն այնքան արդար երկիր չէ, որ չհանդուրժեր Վարդանի ազատությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet