Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է: Սակայն մինչեւ փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո: Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրեական աշխարհում նոր խմորումների տեղիք կտային: Արդյոք երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած սպանությունները հենց այս նոր իրավիճակի արգասիքն են, թե դա ընդամենը զուգադիպություն է, ցույց կտա ժամանակը: Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Հայաստանի քրեական աշխարհում եւս վերադասավորումներ են տեղի ունենալու, եւ բացառված չէ, որ երեկ տեղի ունեցած սպանություններն առաջիկա հնարավոր զարգացումների առաջին «ծաղիկներն» են: Երեկվա սպանություններից հետո համացանցում ծավալված քննարկումներն ամբողջությամբ բնորոշում էին Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգի բնույթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում