Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում, Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգի ավարտին, Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվել է Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։
Հիշեցնենք, որ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը՝ «INVEST ARMENIA» ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանն է։