▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է.«Ժողովուրդ»

«Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է: Նկատենք, որ եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ մշտական բնակչության թվի մեջ ներառված են նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները:

 

Այսինքն՝ արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի թվերին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կեսից Հայաստանից մեկնել և չի վերադարձել 103 հազար 994 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, մեկնած, չվերադարձածների մի մասը մինչև տարեվերջ կվերադառնա Հայաստան: Սակայն փորձը ցույց է տվել, որ արտագաղթի թիվը կազմում է նույն տարվա առաջին կեսին մեկնած և չվերադարձածների թվի մոտ կեսի չափ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее