Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում Փյունիկը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հյուրընկալել է Կապանի Գանձասարին:Մրցավեճի առաջին խաղակեսը ընթացավ բավականին հետաքրքիր պայքարում և թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Փյունիկից աչքի ընկավ Գագիկ Պողոսյանը, իսկ Գանձասարից դիպուկ էր Ուլեմ Պոկտերը:Երկրորդ խաղակեսի ընթացքում թիմերը կրկին փորձում էին ակտիվ գործել, սակայն երկրպագուները այլևս գոլեր չտեսան և մրցավեճը ավարտվեց խաղաղ ելքով`1-1, որն ամբողջությամբ ձեռնտու էր Փյունիկին, քանի որ երևանյան ակումբը արտագնա մրցավեճում նվազագույն հաշվով առավելության էր հասել կապանցիների նկատմամբ:
Այսպիսով Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում` Շիրակ — Փյունիկ
Հայաստանի գավաթ
1/2 եզրափակիչ
Փյունիկ — Գանձասար 1-1
24 Պողոսյան — 43 Պոկտեր
Աղբյուրը` Footballcity.am