▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնը 4» նախագծի կազմակերպիչները կրկնում են «X factor»-ի կազմակերպիչների սխալները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 

Այսօր պարզ դարձավ, որ երկար դադարից հետո եթեր կհերձակվի «Հայաստանի ձայնը 4» սպասված նախագիծը։ Նորությունը, իհարկե, ուրախացնող էր, բայց, երբ միաժամանակ իմանում ես մրցույթի ժյուրիի անդամների անունները, միանգամից տխրում ես։ Հիշո՞ւմ եք՝ վերջերս ավարտվեց «X factor» նախագիծը, որի ժյուրիի անդամենը նախագծի ամենամեծ մինուսն էին՝ իրենց անիմաստ հումորներով, սխալ դատելով ու մարդկանց վրա խնդալու կարողությունով...

   

 

 

  

«Հայաստանի ձայն» նախագծի այս եթերաշրջանը լինելու է նույն տրամաբանությամբ, քանի որ ժյուրիում հավաքված են մի խումբ եսասերներ, որոնց համար բոլորը չնչին անձնավորություններ են, իրանցից լավ ոչ մեկ չի կարող երգի ու իրանք շոուբիզնեսի հայտնիներն են ու միակները։ Դուք ականատես կլինեք, թե ինչպես են մեծամիտներով սխալ ընտրություններ կատարելու, կտեսնեք, թե ինչպես են բոլորի վրա խնդալու ու հնարավորության դեպքում ծաղրելու, դուք կտեսնեք էժանագին շոուներ նրանց կատարմամբ ու ևս մեկ անգամ կտեսնեք, թե ինչպես է հասարակ մասնակիցը իրենցից լավ երգում ու էտ մասնակիցը «Երկար կյանք չի ունենալու»։ 

  

Չեմ կարող ասել՝ «Հայաստանի ձայն 4» նախագծի կազմակերպիչները ինչ արժեհամակարգերով են ուղորդվել, որ ժյուրիի այսպիսի անդամներ են ընտրել, բայց վստահեցնում եմ, որ իրենք նախագծի կեսից փոշմանելու են իրենց կատարած որոշման համար, բայց արդեն ուշ է լինելու։

Աղբյուր՝ ԿռիծԻկ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее