▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է նպաստի հակառակորդի թուլացմանն ու տրոհմանը.Քաղաքագետ

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ  Արա Պապյանն  այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասել է, թե համաձայն է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե առաջիկա երեք -չորս տարվա ընթացքում  տարածաշրջանում սպասվում են փոփոխություններ, ավելին` ինքը դրա մասին ավելի վաղ է խոսել:

Իսկ տարածաշրջանային փոփոխություն ասելով,   ըստ բանախոսի, պետք է հասկանալ փոփոխություն  Ադրբեջանում, իսկ ավելի կոնկրետ`  Ադրբեջանի  թուլացում, որը կհանգեցնի այդ պետության  տրոհմանը: «Մեր հարևան  պետությունն ունի ներքին խնդիրներ, որոնցից   գլխավորն առնչվում է   Ադրբեջանում բնակվող   բնիկ  ժողովուրդների հետ, և, հետո, վերջին տարիներին  Ադրբեջանում կրճատվել են նավթահանման  ծավալները»,-փաստեց  Արա Պապյանը:

Իսկ Հայաստանը, Արա Պապյանի խոսքով  պետք է նպաստի մեր հակառակորդի թուլացմանն ու տրոհմանը` համագործակցելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ:

Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վտանգին, ապա Պապյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը չի հանգեցնի լայնածավալ պատերազմի վերսկսման։ «Պատերազմ չի լինի, առաջինը դա բացահայտորեն ձեռտնու չէ Արևմուտքին, որովհետև այդ դեպքում նավթային կառույցները հողին կհավասարեցնեն»,-ասել է քաղաքագետը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее