▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը ոչ թե «Խաղաղության խաչմերուկ», այլ «տռասի ***» է դարձվում»

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

«Այո, Հայաստանը, ոչ թե «Խաղաղության խաչմերուկ», այլ «տռասի պուտանկայա» դարձվում։
Դեռևս այս տարվա մայիսին Մոսկվայում ԵԱՏՄ-ի ընդլայնված նիստին Փաշինյանն ու Ալիևը վիճում էին տերմինների վերաբերյալ։ Ալիևն ասում էր «Զանգեզուրի միջանցք», Փաշինյանը` «Հայկական խաչմերուկ»: Բայց բովանդակությունը մեկն էր. Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, Մեղրիով, Նախիջևանով, Երասխով միավորվելու են։
Երեկ էլ ԱԺ-ում ՀՀ-ի վարչապետ կոչեցյալը այդ տերմինի ռեբրենդինգի շնորհանդեսն անելով, ներկայացրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով են ճանապարհներ ունենալու։
ՔՊ-ականներն էլ «Անասնաֆեռմայի» հերոսներին ճիշտ նմանակեցնելով ողջունում էին, վստահ լինելով, թե Հայաստանը վերջապես խաղաղության թելադրողը կդառնա իր տարածքը տրամադրելով թուրքերին։
Ակնհայտ է, որ ոչ մի ճանապարհային խաչմերուկ, արդեն իր ինքնիշխանությունը կորցրած Հայաստանը, չի հանդիսանա։
Թող քաղաքագետները ավելի լայն ու բազմակողմանի մեկնաբանեն կատարվողը, բայց պարզ է մի բան, որ Հայաստանը բոլոր անցուղիներով, թշնամու համար, բազմակի օգտագործմամբ, բռնաբարվող է հանդիսանալու։ Կասեի մարմնավաճառ, բայց «հաճույքը» միայն սուծինյոռ նիկոլն է ստանալու»,- գրել է Կիրակոսյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее