▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

Հունգարիայի Դյոռ քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել։

48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։ Բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Վարդան Ամիրխանյանը և 62 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։

 

 

 

 

 

 

 

Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее