Շուտով շատերի համար պարզ կդառնա,թե ինչու էին բրիտանական պաշտոնյաներն այդքան շահագրգռված, որ կասկածի տակ չդրվեն Հայաստանում վերջին նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանցից ոմանք անչափ ուրախ էին բոլորիս փոխարեն նաև այն պատճառով, որ իրենց կողմից անվերապահորեն ընդունված ընտրությունների պաշտոնական արդյունքները արձանագրեցին՝ Հայաստանում կա պատվավոր երկրորդ տեղին ձայների պատկառելի քանակով հասած արժանավոր ընդդիմադիր թեկնածու: Այդօրինակ խանդավառությունը բոլորիս պետք է խորը մտածելու առիթ տա, քանի որ սա այն արտաքուստ անհեթեթ և այդ իսկ պատճառով ուշագրավ ու եզակի դեպքն է, երբ բրիտանացիների հրճվանքը համարժեք էր ռուսների նույն պատճառներով ապրած գոհունակությանը: Հայաստանը լուրջ փոփոխությունների նախաշեմին է:
Արման Մելիքյանի գրառումը
Ֆեյսբուք