▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կմասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 8-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թվականի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի Հանրապետությունը հունա-հռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են  հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:

Հայաստանի Հանրապետությունը ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее