▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը երևի միակ երկիրն է աշխարհում, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանին պետք է պաշտպանել իշխանությունից»․ Ռաֆայել Հովհաննիսյան

Ռաֆայել Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր նորմալ հայ մարդ այսօր պիտի կանգնած լինի ՄԻՊ Արման Թաթոյանի կողքին։ Քանի որ նա պաշտպանում է մեր երկիրն ու երկրի քաղաքացիներին թշնամուց։ Ու անում է դա անձնուրաց։

Ցավոք այդ աշխատանքին ամեն կերպ փորձում են խոչընդոտել ներքին ադրբեջանցիները, որոնք չեն կարող համակերպվել նրա հետ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պայքարում է Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե սպասարկում է Ադրբեջանի շահերն ինչպես իրենք։

Ես ՀՀ քաղաքացի եմ, ազգությամբ հայ և ես Ձեր կողքին եմ պարոն Թաթոյան։
Շնորհակալություն Ձեր աշխատանքի համար։

Հ.Գ. Հայաստանը երևի միակ երկիրն է աշխարհում, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանին պետք է պաշտպանել իշխանությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее