▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը դարձել է «զոն». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է, որ Այս օրերին քննարկման բոլոր հնարավոր վայրերում` քաղաքական կուլիսներում, միջոցառումների սեղանների շուրջ ու շենքերի բակերի տաղավարներում Հայաստանի ընտրյալ ու ընտրող հանրությունը քննարկում է ոչ թե Եվրասիական միության անդամակցության, Նազարբաեւի հայտարարության ու Ղարաբաղին սպառնացող վտանգներին վերաբերող հարցերը, այլգգողականների` քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» միջեւ վերջերս տեղի ունեցած ինչ-որ ընդհարում:

«Բայց այնպես չէ, որ սա պայմանավորված է սերիալային կամ դեդեկտիվ ժանրի պատմությունների հանդեպ հետաքրքրությամբ եւ վկայում է մեր հասարակության` ոչ ադեկվատության մասին: Ճիշտ հակառակը: Ավելի ադեկվատ արձագանք հնարավոր չէ գտնել: Քանի որ Հայաստանում գողականները վաղուց դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական:
Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, եւ հակառակը` ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը: Սա Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի իշխանության ձեւավորման մեխանիզմի հետեւանքն է: Գողականներն ապահովում են իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը:

Արդյունքում` ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական հասկացություններով: Տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ «ախպերությունը», ոչ թե դատական նիստում, այլ «սխոդկայի» ժամանակ: Երկրում վերջին խոսքը պատկանում է ոչ թե որեւէ դատավորի կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահին, այլ որեւէ մականունավոր «պախանի
Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն երեւույթի էությունը նույնն է: Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, եւ ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրեւ թե «ճիշտ ու սխալ» անողները: Նրանք, ովքեր իշխանության «սխալը» սարքում ենք «ճիշտ», որպեսզի իշխանությունն էլ նրանց «սխալը» համարի օրենքներին, ներեցեք` «պանյատներին» համապատասխանող: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее