Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանը բացառել է երկրների թվից, որոնց հետ ԵՄ-ը հուսով է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթnաժողովում:
Regnum-ը հաղորդում է, որ Դալյա Գրիբաուսկայտեն այն երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ը պետք է նախաստորագրի կամ ստորագրի Ասոցացման պայմանագիր, իր ելույթում ընդհանրապես չի հիշատակել Հայաստանը` նշելով միայն Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան:
Լիտվայի նախագահի ելույթի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ` այստեղ