▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. Արայիկ Հարությունյան

Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը, այս մասին հայտարարել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ` ներկա գտնվելու այդ շոուներին:

Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:

Welcome to Yerevan, dear STAR»,- Facebook-ում գրել է Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее