Այսօր Երևանի ժամանակով 21:00-ին լեգենդար «System of a Down» խումբը Wake Up The Souls Tour համերգային մեծ շրջագայության շրջանակներում համերգով է հանդես գալու Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Տեղեկացնենք, որ հայաշատ Լիոնը ֆրանսիական միակ քաղաքն է, որտեղ հանդես է գալու SOAD-ը:
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից Asekose.am-ին հայտնեցին, որ համերգի բոլոր 16.000 տոմսերը սպառվել են ընդամենը երկու օրում:
Հիշեցնենք, որ «System of a Down» խումբը համերգով հանդես կգա նաև Երևանում, որը տեղի կունենա Հանրապատեության հրապարակում՝ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին: Նշենք, որ Wake Up The Souls Tour համերգային մեծ շրջագայությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կարդացեք նաև՝ «System Of A Down»-ի երևանյան համերգի մուտքը՝ միայն Վազգեն Սարգսյան փողոցից