Թուրքիայում ազգությամբ հայ հայտնի սպորտսմեն Գարիփ Էրքույումջուն, ով նաև սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել, իր ուղջ ունեցվածքը կտակել է Թուրքիայի սպրոտի գլխավոր վարչությանը։
Թուրքական Sabah-ը տեղեկացնում է, որ 2012-ին մահացած Գարիփ Էրքույումջուի կինը՝ Այթեն Էրքույումջուն հայտնել է, որ ինքը հաստատակամ է իրականացնել ամուսնու կտակը եւ աշխատում է իրավաբանների հետ՝ իրենց անշարժ գույքը եւ ֆինանսական միջոցները փոխանցելու Թուրքիայի սպորտի գլխավոր վարչությանը։
Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը որոշում է կայացրել գնահատել հայ զույգի այս քայլը՝ նրանց անունով որոշ սպորտային հաստատություններ անվանակոչելով։
Նշենք նաև, որ Գարիփ Էրքույումջուն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ սրտի կաթվածից։