▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ Սուպերսթար»-ի մասնակից. Շանթը ի՞նչ մեղավոր է անտաղանդ մասնակիցների ելույթների համար

Վերջերս անընդհատ համացանցը ողողում էին այնպիսի անհեթեթ նյութեր Շանթ հեռուստաընկերության մասին, որ չդիմացա: Հայկական լավագույն հեռուստաալիքին մեղադրում են մարդկանց ծաղրելու եվ դրա շնորհիվ եթերի ռեյտինգն ապահովելու համար:Ամենատկարամիտն էլ կհասկանա,որ Շանթ հեռուստատեսության մեղքով չի մի, կոպիտ ասած, անտաղանդ կամ պարզապես երաժշտական ուրիշ հայացքների տեր անձնավորությունը գալիս եվ մասնակցում ժամանակիս ամենահայտնի, որակով ու սիրելի մրցույթներին: Հիմա կասեք իսկ մինչ եթեր այդ նույն մասնակիցը հնարավորություն է ունենում վոկալիստի փուլն անցնելու: ԱՅՈ,ու եթե այդ մասնակիցը պայքարում է,թեկուզ այդքան էլ լավ չի երգում,ուրեմն սխալ կլիներ նրան շանս չտալ:Սա իմ կարծիքն է:Խոսքը օրինակ Թամարայի մասին է:Ժյուրին ինչ անի, եթե աղջիկն ուզում է իրեն եթեր տան,որպեսզի երգի:Կամ վոկալիստն ինչու չպիտի շանս տա նրան: Եթե նրա կողքին ապրող հազարավոր բարեկամներ նրան քաջալերում են,այ մեղքը հենց նրանցն է: Թե չէ կառչել ենք հեռուստաընկերության ռեյտինգից: Եթե կարիք լինի կասեմ, որ այս հեռուստաընկերությունն ամենառեյտինգով և սիրվածն է: Վերջ տվեք, պետք չէ մեզ դնենք խղճով քաղաքացու տեղ, եթե հաստատ գիտեմ փողոցում հիվանդ ընկած երեխայի կողքով մեզնից շատերը գուցե անտարբեր անցնեն:Այսպիսի մարդիկ խղճալու կարիք չունեն: Իսկ եթե խոսքը Ավետի պահվածքի մասին է,ապա կասեմ,որ ամեն մարդ նման մրցույթի գնալուց առաջ հաստաաաատ ուսումնասիրել է այն ու պետք է պատրաստ լինի նույնիսկ իր կատարման հասցեին քննադատություն լսելու:Ես Ավետից իմ կատարման վերաբերյալ գուցե հաճելի բառեր չլսեցի,բայց ես շնորհակալ եմ նույնիսկ դրա համար:Քանզի դա էլ հենց հանդիսանում է մեց ուժ,որ ավելի լավ աշխատեմ:Պետք չէ անընդհատ ռեյտինգից ու ժյուրիից խոսել:Դա ուղղակի պարապության նշան է:Միեվնույն է մրցույթն ամենասիրվածն ու ամենադիտվածն է:

 

Գայանե Ավդալյան

«Հայ Սուպերսթար»-ի մասնակից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее