Նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահից:
Այս մասին գրում է PanARMENIAN.Net-ը` հղում անելով ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը: Համաձայն ֆրանսիական « La Tribune de Lyon » պարբերականի, ՀՀ նախագահին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:
«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով նախագահի պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,-հայտարարել է լրագրողը: