▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդին թալանելու հերթը հասել է բջջային օպերատորներին

Հայ ժողովրդին թալանելու հերթը հասել է բջջային օպերատորներին.

Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ մեր կառավարությունը կարողանում էր գլուխ գովել, որ Հայաստանում բջջային կապի սակագներն ամենաէժանն են տարածաշրջաում և դա իսկապես այդպես էր, առկա բազմաթիվ փաթեթների մեջ մենք կարող էինք հանգիստ ընտրել մեզ ամենահարմարը, օրինակ ես ընդամենը ամսեկան 3500 դրամով խոսում եմ 1000 րոպե Beline, 100 այլ ցանցեր և 150 մբ ինտենետ:

Ընդունենք, որ սրանից լավ առաջարկներ էլ կան:

Բայց հիմա արդեն բջջային օպերատորները սկսել են կիրառել մի հնարք, որը նրանց թույլ կտա էականորեն ավելացնել իրենց շահույթը, խոսքս այն մասին է, որ արդեն հնարավոր է օրինակ vivacel ի համար ունենալ, բայց իրականում լինել beline ի բաժանորդ, այլ կերպ ասած` քեզ զանգող մարդը, տեսնելով որ քո համարն, օրնակ 094 ով է, կզանգահարի իր ունեցած նույն օպերատորի համարով, ինչը մի քանի անգամ էժան, երբեմն նաև անվճար է լինում, իսկ այլ օպերատորից զանգելը` բնականաբար ավելի թանկ:

Ես կարծում եմ, որ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պետք է ընդունի այս գործը վարույթ և պետությունը պետք է ստիպի օպերատորներին, որպեսզի վերջիններս տարբերակող բան մտածեն, ինչը չի շփոթեցնի բաժանորդներին:

 

Զոհրապ Եգանյան

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее