Թուրքական ATV հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Թաթար Ռամազան» հեռուստասերիալում հերոսուհիներից մեկը հայուհու է:
Հայուհու կերպարը մարմանավորում է թուրք հայտնի դերասանուհիներից Օզգե Օզփիրինչջին։ Գրում է «թուրքագիտական պորտալը»:
Նոր սկսված սերիալը, որը, ըստ թուրքական մամուլի, արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, տեղ է հատկացրել Ալին անունով հայ աղջկան, ով երգչուհի դառնալու համար վաղ երիտասարդ տարիներին հեռանում է տնից։ Նա ապրում է միայնակ և երգում է տեղի գինետներից մեկում։ Նրա կյանքը լի է բարդություններով, որը նա փորձում է հաղթահարել երաժշտության միջոցով։
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական ֆիլմերում ու սերիալներում հաճախ են հայուհի հերոսներ հայտնվում։