▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գործատուների հայտարարությունների ողջ համապատկերը զավեշտի լավ օրինակ է

Հայ գործատուների հայտարարությունների ողջ համապատկերը զավեշտի լավ օրինակ է. բարձրագույն կրթություն մագիստրատուրայով, հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը ցանկալի է, նշանակություն չունի, որ այն հարկավոր էլ չէ: Կանտից ավելի ուժեղ դատողություն ու մտածողություն, թիմային աշխատանքի բարձր հմտություններ (այս բոլոր հմտությունները վերաբերում են բոլոր աշխատանքներին՝ մեկ-երկու բացառությամբ, ու կապ չունի, որ աշխատանքի բնույթը թիմային չէ, միևնույն է այդ պահանջը մշտապես սպրդում է ցանկում), Քիսինջերից ավելի հմուտ բանակցողի ունակություններ (թե բանակցելն ինչ կապ ունի), ամենամոդայիկ պահանջներից մեկը՝ թիրախային միտված անձնավորություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, բարձր պատասխանատվությամբ օժտված, ու վերլուծելու կարողություն ունեցող, պատկերացնու՞մ եք, վաճառողը պետք է վերլուծական տաղանդ էլ ունենա: Բա բոլորը վերլուծող են, իրենց խանութի վաճառողն ումի՞ց է պակաս, որ չվերլուծի, թե ինչպես է ստացվում, որ 70-80 տոկոս զեղչի դեպքում ապրանքի գինը չի էժանանում, ու, ասենք, խանութի տերն ինչպես է այդպիսի զեղչով ակամայից ցույց տալիս, որ ինքն ապրանքը վաճառում է ինքնարժեքից մի քանի անգամ թանկ: բայց, դե, գործատուները սպարտացիների պահանջկոտությամբ գործատու փնտրելով՝ մոռանում են իրենց առաջարկի մասին մի բառ գրել, ասենք՝ որքան աշխատավարձ են պատրաստվում վճարել գրեթե Քիսինջերի հմտություններով օժտված աշխատողներին: Իհարկե, 70-80 հազար դրամ, բնականաբար, չէին էլ նշելու: Հուսանք, Նոր տարում նոր ու ավելի ժամանակակից պահանջներ էլ տեղ կգտնեն սրանց կողքին: Բարի աշխատանք բոլոր աշխատանք փնտրողներին:

 

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее