ՎԵՎՈ(VEVO) ալիքը, որը «ՅուԹուբում» (YouTube) գործող ալիք է, համաշխարհային շոուբիզնեսում բավականին լուրջ վարկանիշ ունի: 2006 թվականին «Ցունիվերսալ Ստադիոն» (Universal Studio) և «Սոնի Մյուզիք Ստուդիոն» (Sony Music Studio) միասին որոշում են բացել «ՎԵՎՈ» ալիքը, որպեսզի աշխարհահռչակ աստղերն իրենց տեսահոլովակների պրեզենտացիան իրականացնեն հենց այդ ալիքի շրջանակներում: Այս ալիքում են ներկայացված այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Բյոնսեն, Շաքիրան, Ռիհաննան և այլք: Ռուսական աստղերից որևէ մեկը դեռևս չի հայտնվել այդ ալիքում: Օրինակ` Դիմա Բիլանն ինքն իր համար իր յութուբ ալիքի վրա գրել է «ՎԵՎՈ», բայց դա օրիգինալ չէ, և երգիչն ինքն է այդպես «սարքել»`մոլորության մեջ գցելու համար իր երկրպագուներին: Հայաստանից առաջին անգամ այդ ալիքում ընդգրկվել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանը: «Բազմաթիվ թղթեր պահանջվեցին մեզանից` վիդեոնյութերից սկսած, անգամ, թե որտեղ ինչ համերգ եմ տվել, ինչ հաջողությունների եմ հասել, ինչպես եմ երգում, ով է ինձ լսում և այլն: Այդ փաստաթղթերը ներկայացրինք, որից հետո սկսվեցին այդ թղթերի ուսումնասիրությունները: Սի խոսքով` վերջում ընտրեցին, որ ես արժանի եմ, որ լինեմ այդ ալիքում: Հայկական շոու-բիզնեսից որևէ մեկը չկա, և սա ոչ միայն իմ, այլ նաև Հայաստանի համար է լավ», «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Արման Հովհաննիսյանը և ավելացրեց. «ՎԵՎՈՆ «պտտեցնում»» է աշխարհահռչակ աստղերին, և հայտնվել այդ ցանկում` նշանակում է անդամակցել համաշխարհային աստղերի ընտանիքին: Այս պահին պատրաստվում է երգչի սայթը, որը տեղադրվելու է ՎԵՎՈ-ում: Իսկ տեսահոլովակը, որի պրեմիերան կայանալու է դարձյալ այդ ալիքի շրջանակներում, նկարահանվելու է ժողովրդական երգի հիման վրա:
Հայ երգիչը` համաշխարհային շոուբիզնեսի ընտանիքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet