ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմում անցկացվող Koktebel Jazz Party երաժշտական փառատոն, որի ընթացքում նրան զարմացրել են հայ երաժիշտները, ովքեր հեռակա կարգով կատարել են տարբեր ստեղծագործություններ։ Այս մասին 360tv հեռուստաալիքին պատմել է փառատոնի կազմակերպիչ, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ ասելով, որ Հայաստանում են գտնվել թմբկահարը, կոնտրաբասիստը և դաշնակահարը, իսկ փառատոնի հրապարակում նրանց հետ նվագել են սաքսոֆոնահարները.
«Նախագահը հիացած է, նրան հայ երաժիշտների հեռակա կատարումը նույնպես ցնցել է։ Նա նման բան առաջին անգամ էր տեսնում։ Հաճելի էր նրան և մեր հանրությանը նման հաճույք փոխանցելը»,- նշել է Կիսելյովը: