▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը

 

Orer.eu-ն գրում է. Դեկտեմբերի 14-ին Պեկին-Մոսկվա (Շերեմետևո) ՍՈՒ-201 չվերթի ինքնաթիռի օդ բարձրանալուց մեկ ժամ անց օդանավում հայտարարվել է ինքնազգացողությունը վատացած չինուհի ուղևորի մասին։ Կանչին արձագանքել են օդանավում գտնվող 3 հայ բժշկուհիները՝ Քրիստինե Ավագյանը, Սոնա Երիցյանը և Սոնա Մանասերյանը, ովքեր վերադառնում էին Հայաստան՝ Չինաստանում ժողովրդական բժշկության դասընթացներին մասնակցելուց հետո։

Ուղևորուհու վիճակը, իսկապես, ծանր է եղել՝ զարկերակը հազիվ է շոշափվել։ Բժշկուհիները գործի են դրել չինական ժողովրդական բժշկության հնարավորությունները և օդանավում եղած սահմանափակ դեղորայքային միջոցները, փրկել հիվանդի կյանքը՝ ինքնազգացողությունը հասցնելով բավարար վիճակի, դրանով իսկ բացառելով օդանավի հարկադիր վայրէջքը մոտակա օդանավակայաններից մեկում, ինչին նախապատրաստվում էր օդանավի անձնակազմը։

sona-eritsian-ev-muisner
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее