▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերի իրական մասնագիտությունները

 

Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի իրավաբանները, տնտեսագետները, լեզվաբանները և այլ մասնագիտություն ընտրած հայտնիները:

Երգիչ Միհրան Ծառուկյանին կարելի է դասել <<հավերժ սովորողների>> շարքին: 1996-2001թթ սովորել է Սպայի տան երգի ստուդիայում: 1996-2004թթ. սովորել է «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

Չնայած երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը որոշել էր մոդելավորող դառնալ, բայց երգարվեստն ավելի գրավիչ էր: 2002թ. ավարտել է Երևանի Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը և դաշնամուրային բաժինը, 2005թ.` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

Այն ինչով զբաղվում է Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնինը` երգահան Վահրամ Պետրոսյանը, կապ չունի նրա մասնագիտության հետ: Կարծում եմ շատերը կհիշեն, որ Վահրամն անգամ փորձեց երգել և ավելին՝ նկարահանեց տեսահոլովակ: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում` երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ: 2006թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 2009թ.` ասպիրանտուրան` որպես սոլիստ դաշնակահար:

Չնայած երգիչ Արման Հովհաննիսյանը հանդես է գալիս երաժշտական տարբեր ոճերում, բայց նա 1997թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի բաժին` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

Ծնունդով Ստեփանակերտից այս երգիչը հստակ գիտեր՝ ինչ է ուզում դառնալ:Ռազմիկ Ամյանը 1999-2001թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում: 2003-05թթ ուսանել է Հայաստանի Երգի պետական թատրոնում:

Հաճախ ծնողները ուզում են, որ իրենց զավակները շարունակեն իրենց մասնագիտությունը: Երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուտրը` Էմմին, բացառություն չէր: 1991-98թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2001թ-ից սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

Հաղորդավար, այժմ նաև ռեպեր Ֆելիքս Խաչատրյանը 1995-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996թ-ից` Հայաստանի Երգի պետական թատրոնում: Ուսանողական տարիներին երգել է, հանդես եկել որպես հանդիսավար: Հետաքրքրի է՝ ձեզ Ֆելիքսը դուր է գալիս, որպես հաղորդավար, թե որպես ռեպեր:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հայտնի դարձավ <<Դժվար ապրուստ>> սերիալից: Դերասանուհին սակայն ընտրել էր հաղորդավարուհու մասնագիտությունը: 2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում: 2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին:

Հաղորդավար, բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը 2001թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Երգչուհի Սիրուշոն սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավարտական դիպլոմ ունի նաև երգչուհի Լուսինան:


Երգչուհի, իսկ այժմ նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, ինչպես շատերը, ընտրել էր հումանիտար առարկաները և սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում:

Պատկերացնում եք նրան իրավաբանի դերում, թե ոչ, սակայն այս երգչուհին մասնագիտություն ընտրելիս որոշել էր իրավաբան դառնար: Նանան 2002-06թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Աննա Խաչատրյանը ևս սովորել է օտար լեզուների բաժնում: Նա ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն լեզուների բաժինը

Երգչուհի Սյուզին 2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում:

Բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող այս ռեպերը որոշել էր բժիշկ դառնալ: Նա երևի ռեպ կարդալով պատրաստվում էր բուժել իր հիվանդներին: Միշոն 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Իսկ Հ.Տ Հայկոն ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը:

Աստղիկ Սաֆարյանը 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այս երգչուհին նաև մագիստրատուրան է ավարտել

Դերասանուհի էր ուզում դառնալ նաև Աիդա Սարգսյանը, նա սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինոստուդիայի դերասանական բաժնում:

Իր հոր ճանապարհով ուզում էր երևի շարունակել նաև երգիչ Արամոն, ով 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Երգիչ Մարտին Մկրտչյանը 2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, իսկ 2001-09թթ` համալսարանում: Մարտինը հասցրել է նաև մագիստրոսի կոչում ստանալ:

Արամեն 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:

Իսկ այս երգչուհին սովորել է Գերմանիայում: Իվետա Մուկուչյանը 1998-2006թթ անգլերեն և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում:

Դերասանուհի Անժելա Սարգսյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Անի Երանյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինում, սա այն դեպքն է, երբ ավարտելուց հետո էլ իր մասնագիտությամբ է աշխատել, չնայած որ Անին իրեն նաև երգարվեստում է փորձել:

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:

«Վիտամին» ակումբի Գարիկը 2010թ. ավարտել է Ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:

Արմեն Պետրոսյանը, նույն ինքը` Մենչը, 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

Գարիկ Մարտիրոսյանը դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում և դարձել նյարդաբան-թերապևտ: Նա երեք տարի աշխատել է մասնագիտությամբ:

Լուսինե Թովմասյանը 2008թ. ավարտել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Իսկ 2009թ. ավարտել է Լոնդոնի Վեստմինստերի («Westminster») համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը:

<<Կարգին սերիալի>> և <<կարգին հաղորդման>> Հայկ Մարությանը 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, նույն թվականին և նույն ֆակուլտետում սովորել է նաև Մկրտիչ Արզումանյանը, պարզապես Գյումրու մասնաճյուղում:

Հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը 2000-05թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հաղորդավար, երգիչ, դերասան Գրիշա Աղախանյանը 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում:

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանը 1976-81թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее