Տեսանյութը` Zham.am-ի
Այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվել, որը ներկայացնում է Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանող ԲՀԿ քարոզչական խմբի և Ռուբեն Հախվերդյանի հանդիպումը: Տեսագրության մեջ լսվում է Հախվերդյանի զրույցը ԲՀԿ-ականների հետ. զրույցի ընթացքում երգահանը մի քանի հետաքրքիր խոսքեր է ասում, ինչպես, օրինակ, «Ծառուկյանին ճանաչում եմ 87 թվից, գործարար մարդ ա, գիտեմ, որ մի օրում չի դառել միլիոնատեր, ոնց որ ուրիշները, որ մի օր զարթնում տեսնում են, որ միլիոնատեր են: Նույնիսկ իր մայրը մինչև էսօր, 80-անց մարդ ա, ամեն օր գնում ա գործի», կամ էլ «Ես կուզենայի, իհարկե, ու աչքիս Բարգավաճը կհաղթի, եթե իհարկե չկեղծեն»: Հախվերդյանը նաև ասում է, որ եթե վերջում միտինգ արվի և Ծառուկյանն էլ մասնակցի, ապա ինքն էլ անպայման կգա, կաջակցի: Իսկ հրաժեշտ տալիս էլ Ռուբեն Հախվերդյանը մի ձայնասկավառակ է մակագրում՝ խնդրելով, որ երիտասարդները փոխանցեն այն Ծառուկյանին: