ESem.am-ը գրում է. «Կանանց կոկտեյլ»-ի հաղորդավարուհին, ով եղել է նաև TV5 հեռուստաընկերության կոմերցիոն տնօրենը, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի տնօրենը, տեղափոխվել է ԱՄՆ: Կայքի հետ զույցում հաղորդավարուհին նշել է, որ հուլիսին է մեկնել ԱՄՆ: Այս ընթացքում նա արդեն հասցրել է մեկ ամսով վերադառնալ Հայաստան ու կրկին մեկնել: Իննայի խոսքով՝ երբևէ չի երազել ԱՄՆ-ում ապրելու մասին և այժմ էլ անորոշ ժամանակով է այնտեղ:
«Ուղղակի եղավ աշխատանքային հրավեր տեղի հայկական առաջատար ալիքներից մեկից, որը հետաքրքրեց ինձ և չցանկացա մերժել: Այժմ չեմ ցանկանում ամենը բացահայտել. դրա մասին կխոսեմ ավելի ուշ»,- ասաց հաղորդավարուհին: Ըստ Իննայի՝ այժմ փորձում է ծանոթանալ տեղի հեռուստատեսային շուկային, որպեսզի հասկանա իր հետագա անելիքները:
Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ մինչ մեկնելը առողջական խնդիրներ է ունեցել՝ կապված նյարդերի հետ: «Դրա պատճառով քաշս տարօրինակորեն նվազել էր, բայց այժմ, փառք Աստծո, ամեն բան լավ է»,-ավելացրեց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում